Բեյրութի պայթյունի հետեւանքով ավելի քան 60 հոգի անհետ կորած է համարվում

Բեյրութի պայթյունի հետեւանքով ավելի քան 60 հոգի անհետ կորած է համարվում

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 154-ի, այդ թվում 25 հոգի, ում ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել: Այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ 60 անց համարվում է անհետ կորած, փոխանցում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որի արդյունքում բազմաթիվ տներ են ավիրվել, ավելի քան 300 հազար անձ մնացել է առանց տանիքի:

Մահացել է 154 հոգի, վիրավորվել՝ մոտ 5 հազար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում