Բրիտանուհին հազվադեպ խանգարման պատճառով 10 տարի շարունակ միայն չիպսով է սնվել

Բրիտանուհին հազվադեպ խանգարման պատճառով 10 տարի շարունակ միայն չիպսով է սնվել

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Իզզի Քոուլի մոտ արտասովոր խանգարում է եղել, ինչի պատճառով նա երկար տարիներ միայն չիպսերով և հացով է կարողացել սնվել: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, բրիտանուհու պատմությանն անդրադարձել է Comic Sands պարբերականը:

Նշվում է, որ հիվանդության ախտանշանները նրա մոտ սկսել են ի հայտ գալ դեռևս 3 տարեկանում: Նա սկսել էր հրաժարվել ուտելիքից, սակայն բժիշկները կարծում էին, որ աղջիկն ուղղակի կամակոր է: Սակայն ժամանակի ընթացքում խանգարումն էլ ավելի խորացավ:

Աղջիկը նշել է, որ ամենից շատ իր մոտ վախ էր առաջացնում հավի միսը: Նրա խոսքով՝ բժիշկներն ուղղակի չէին հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում և խորհուրդ էին տալիս ուղղակի ուտել:

Ինչպես ավելի ուշ պարզվել է, նրա մոտ սելեկտիվ (ընտրողական) սննդի ընդունման խանգարում է առկա, որի ժամանակ մարդ կարող է վախ զգալ ուտելիքից՝ պայմանավորված դրա բույրով, տեսքով կամ գույնով:

Այդ հիվանդությունից ձերբազատվել բրիտանուհուն օգնել է հիպնոլոգը, որի հետ անցկացրած երկուժամանոց հանդիպումից հետո նա հավի մսով բուտերբրոդ և յոգուրտ է կերել:

Վախից ազատվելն իրական տոնի է վերածվել բրիտանուհու և նրա ընտանիքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում