Շուրջ 12 տոննա հումանիտար աջակցությամբ լի հայկական ինքնաթիռը մի քանի րոպեից կուղևորվի Բեյրութ․ Վ․ Սիսեռյան

Շուրջ 12 տոննա հումանիտար աջակցությամբ լի հայկական ինքնաթիռը մի քանի րոպեից կուղևորվի Բեյրութ․ Վ․ Սիսեռյան

Վարագ Սիսեռյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ Պատրաստվում ենք թռիչքին!

Նա իր հայտարարության  մեջ նշել էր, որ  շուրջ 12 տոննա հումանիտար աջակցությամբ լի հայկական ինքնաթիռը մի քանի րոպեից կուղևորվի Բեյրութ։

Տեղում իրավիճակին ծանոթանալու, կարիքները գնահատելու և Լիբանանի կառավարության ու հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով Բեյրութ են ուղևորվում նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները։

Այս թռիչքից բացի մոտակա օրերին նախատեսվում է ևս երկու թռիչք՝ յուրաքանչյուրը 12 տոննա հումանիտար աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում