«Բայերը» պատրաստ է Բադիաշիլեի համար «Մոնակոյին» առաջարկել 20 միլիոն եվրո և Ֆոլանդին․ RMC Sport

«Բայերը» պատրաստ է Բադիաշիլեի համար «Մոնակոյին» առաջարկել 20 միլիոն եվրո և Ֆոլանդին․ RMC Sport

Գերմանական «Բայերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մոնակոյի» ֆուտբոլիստ Բենոիտ Բադիաշիլեի նկատմամբ, հայտնում է RMC Sport-ը: Ըստ թերթի՝ «Լևերկուզենի» ակումբը պատրաստ է 19-ամյա պաշտպանի համար առաջարկել 20 միլիոն եվրո։ Բացի այդ, «Բայերը» դեմ չէ, որ գործարքում ընդգրկի հարձակվող Քևին Ֆոլանդին: Բադիաշիլեի տրանսֆերի համար հայտ են ներկայացրել նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական «Ռենեսը», որոնք նախկինում առաջարկել էին 15 միլիոն եվրո գումար: Բադիաշիլեն 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում AS Մոնակոյի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում