Մոսկվայում բժիշկները 7 տարեկան երեխայի ստամոքսից 2 բանալի են հանել

Մոսկվայում բժիշկները 7 տարեկան երեխայի ստամոքսից 2 բանալի են հանել

Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները 7 տարեկան երեխայի ստամոքսից 2 բանալի են հանել: Տղան դրանք պատահաբար կուլ է տվել:

Երեխային հիվանդանոց է բերել հայրը, ով նկատել է, որ տղան բանալի է կուլ տալիս: Տղայի ինքնազգացողությունը լավ է եղել, որեւէ գանգատ չի ունեցել: Բանալիներն այնպես են տեղավորվել ստամոքսում, որ որեւէ անհանգստություն չեն պատճառել: Վիրահատության արդյունքում բժիշկները հեռացրել են օտար մարմինները երեխայի օրգանիզմից, նա իրեն լավ է զգում, արդեն տանն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում