Գյումրու քաղաքապետը այսօր հայտարարեց ,որ Հայաստանը պետք է իր ամեն ինչով Ռուսաստանի հետ միություն կազմի. Պետրոս Ղազարյան

Գյումրու քաղաքապետը այսօր հայտարարեց ,որ Հայաստանը պետք է իր ամեն ինչով Ռուսաստանի հետ միություն կազմի. Պետրոս Ղազարյան

Պետրոս Ղազարյանը գրել է.

Գյումրու քաղաքապետը այսօր հայտարարեց ,որ Հայաստանը պետք է իր ամեն ինչով Ռուսաստանի հետ միություն կազմի։

Բայց ոչ Պիտիգորսկի նման `որոշակի նյուանսներ է բացել Վարդան Ղուկասյանը։

Իմ կարծիքով Վարդանիկը անկեղծորեն հնչեցնում է այն ,ինչ շատերը քաղաքական դաշտում փաթեթավորում են `վերականգնենք և խորացնենք հարաբերությունները մեր բնական դաշնակցի հետ, լղոզված թեզի տակ։

Այդ միության վերականգնումը ցանկանում են դաշնակները,ՀԱԿ ը,հանրպետականը,Քոչարյանը ,Վանեցյանը,Կաթողիկոսը,Կարապետյանը և էլի շատերը։

Այդ պատճառով էլ նրանք ամեն օր կռվում են թուրքերի դեմ,ամեն տեղ թուրք են տեսնում,ցանկացած փոփոխություն բացատրում են թուրքերի թելադրանքով,չէ որ մենք Սյունիքը ,միջանցքը, Մեղրին արդեն տվել ենք թուրքերին և միայն վերոնշյալների շնորհիվ դեռ ոտները կախ են գցում և չեն վերցնում։

Այս ամենը պետք է մեզ վախի մեջ պահելու և Միության մեջ մտնելը հիմնավորելու համար։

Իսկ Վարդանիկը ,ինչպես ասեցի ,նրանց միջի ամենազնիվն է։

Հիշում եք վերջինս նախընտրական շրջանում ասում էր `իր ընտրվելու դեպքում Ռուսաստանը մեծ ներդրումներ կանի Գյումրիում։

Վարդանիկի խոսքի արժեքը ուղիղ այնքան է ,որքան ռուսական ներդրումները չափը Գյումրիում `նրա ընտրվելու հետո։

Բայց դա չի խամրեցնում նրա ազնվությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում