Ծառուկյանը մինչև 2026 թվականի վերջ UFC-ի տիտղոսային մենամարտ չի ստանա. ինչ է պատահել

Ծառուկյանը մինչև 2026 թվականի վերջ UFC-ի տիտղոսային մենամարտ չի ստանա. ինչ է պատահել

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի։ Նա հավելել է, որ Թոփուրիայի հետ կհանդիպի Փեդի Փիմբլեթի և Ջասթին Գեյջիի դիմակայության հաղթողը։

 

​«Դուք արդեն տեսաք ժամանակավոր տիտղոսի համար նախատեսված Գեյջի — Փիմբլեթ մենամարտի անոնսը։ Ավելի վաղ Թոփուրիան գրել էր. «Ես զբաղվում եմ որոշ անձնական խնդիրներով, այդ իսկ պատճառով առաջին եռամսյակում չեմ մենամարտի»։ Այսպիսով, Գեյջիի և Փիմբլեթի մենամարտի հաղթողը կնվաճի ժամանակավոր տիտղոսը, որից հետո կհանդիպի չեմպիոնի հետ», — նշել է Ուայթը։

 

​Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է։ Հայ մարտիկն ունի հինգ անընդմեջ հաղթանակ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մենամարտել միայն UFC-ի տիտղոսի համար՝ բացառություն անելով միայն Քոնոր Մաքգրեգորի դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում