«Կտրիճ Ներսիսյանի արժանապատիվ հանգստի հնարավորությունը սպառվում է». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Այս պահի դրությամբ 10 եպիսկոպոսների բարենորոգման օրակարգին միացել է արդեն 20-ից ավելի վարդապետ և քահանա:
Կտրիճ Ներսիսյանի` արժանապատիվ հանգստի գնալու հնարավորությունը սպառվելու եզրին է:
Նա և իր ԿԳԲ գործակալ եղբայրը պետք է դադարեցնեն հակաքրիստոնեական զոռբայությունը, վեհարանից վերցնեն ռուսաստանցի բիզնեսմենի նկարն ու գնան իրենց գործերով:
Կարող են, իհարկե, սա հիմա չանել, բայց այդ դեպքում ոչ արժանապատիվ հանգստի են գնալու: Անարժան անհանգստության են գնալու:
Ընտրությունն իրենցն է:


Կարծիքներ