Լիտվան կարող է տարեվերջին սկսել ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն

Լիտվան կարող է տարեվերջին սկսել ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն

 Լիտվան ի վիճակի է բանակի համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային արտադրություն սկսել 2024 թվականի վերջին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

«Այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին մենք կավարտենք զուտ լիտվական անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության նախապատրաստման հետ կապված նախագծերի իրականացումը, և մենք կկարողանանք այն դնել հավաքման գծում», - ասաց նա։

Մոտ ապագայում, ըստ նախարարի, Վիլնյուսը մտադիր է ձեռք բերել հետախուզական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ։ «Կարծում եմ, որ լիտվական ձեռնարկությունների ներուժն այսուհետ հնարավորություն կտա բավարարվել ներքին պահուստներով», - ասաց Անուսաուսկասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում