Դավիթ Օվասափյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Դավիթ Օվասափյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Հայ մարզիկը 0-3 հաշվով զիջեց նորվեգացի Օսկար Մարվիկին:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Արատա Սոնոդային: Այնուհետ, 1/8 եզրափակիչ գոտեմարտում Օվասափյանը 6-1 հաշվով պարտվել էր իրանցի Ալիաքբար Յուսուֆիահմադչալիին, որը հետագայում հասել էր եզրափակիչ՝ հնարավորություն տալով նաև Օվասափյանին պայքարը շարունակելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում