Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

«Ազատություն Եվրոպայի» խմբագիր Ռիկարդ Յոզվիակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ երկրներից Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը։ 

Հայտարարությամբ ԵՄ–ն կոչ էր անում դադարեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները ԼՂ–ում։ Յոզվիակը հայտնել է, որ այդ տեղեկությունը ստացել է ԵՄ 3 տարբեր պաշտոնյաներից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում