Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 444-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 1453 նոր դեպք. 254 մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 251 հազար 429 դեպքից 7 մլն 65 հազար 84-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 371 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 679 հազար 255 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 36 հազար 145 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 928 հազար 544ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում