Կտրիճ Ներսիսյանը շուտով կհեռանա, և կընտրվի նոր, իրական, ուխտը չխախտած վեհափառ. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության և մյուս բոլոր մեղքերի պաշտպանները հիմա էլ սկսել են թիրախավորել եկեղեցու ինքնամաքրումը նախաձեռնած սրբազաններին` բարձրաձայնելով նրանց ենթադրյալ կամ իրական մեղքերը:
Բայց նրանք չեն հասկանում, որ դրանով ոչ թե հակափաստարկ են բերում Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը, այլ հակառակը` էլ ավելի են հիմնավորում դրա անհրաժեշտությունը:
Քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը վեհարանում է, ինքնամաքրում տեղի չի ունենալու: Նա շուտով կհեռանա, և կընտրվի նոր, իրական, ուխտը չխախտած վեհափառ, որպեսզի հնարավոր դառնա Եկեղեցու առողջացումն ու նորոգումը:
Որպեսզի մենք այլևս չունենանք սիրած և չսիրած, լավ կամ վատ սրբազաններ, և ստեղծվի իրավիճակ, որ սրբազանները թողնեն մեր մեղքերը, այլ ոչ թե մենք ստիպված լինենք քննարկել, թե իրենցից ով է ավելի մեղավոր:


Կարծիքներ