Մահացու վրաերթ Մադրիդի դպրոցներից մեկի մոտ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեքենան մխրճվել է դպրոցականների խմբի մեջ. նախնական տեղեկություններով՝ մեկ երեխա զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է ABC Madrid-ը։
Մահացած աղջիկը վեց տարեկան էր։ Եվս երկու երեխա՝ 10 և 12 տարեկան, ծանր վիճակում են, նրանք հոսպիտալացվել են։
Պարբերականի հաղորդմամբ՝ ղեկին կին է եղել, ով դպրոց էր եկել դասերի ավարտին՝ երեխային տուն տանելու։ Օրգանիզմում ալկոհոլի և թմրամիջոցների հայտնաբերման թեստը բացասական է եղել։
Տեղի ունեցածի հանգամանքները քննվում են։
Կարծիքներ