Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու

Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում փետրվարի 10-ին անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում