Աշխարհի ամենահարգված տղամարդկանց ցուցակում Պուտինը զբաղեցրել է 9-րդ տեղը. YouGov

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգրկվել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց տասնյակում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը։ Այս մասին են վկայում YouGov բրիտանական սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները։ Հատկանշական է, որ նախորդ տարվա հարցման համեմատ Պուտինը վարկանշային աղյուսակում դիրքը բարելավվել է 3 հորիզոնականով։
Լավագույն եռյակը չի փոխվել անցյալ տարվա հարցման համեմատ։ Առաջին տեղում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է, երկրորդում՝ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, եռյակը եզրափակում է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և դերասան Ջեկի Չանը։
Տասնյակում են նաև Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման։ Լավագույն քսանյակում են ընդգրկվել միլիարդատեր Ուորեն Բաֆեթը (11-րդ տեղ), ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը (13-րդ տեղ), Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (16-րդ տեղ) և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը (20-րդ տեղ):
Կանանց վարկանշային աղյուսակում երրորդ տարին անընդմեջ առաջատարն է Բարաք Օբամայի կինը՝ Միշելը։ Երկրորդ տեղում դերասանուհի Անջելինա Ջոլին է, երրորդում՝ Եղիսաբեթ II թագուհին։
Կարծիքներ