Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 62-րդն է. Տոկիո-2020

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 62-րդն է. Տոկիո-2020

Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 71 մեդալով, որից 32-ը՝ ոսկե, 23-ը՝ արծաթե, 16-ը՝ բրոնզե։

Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 27 ոսկե, 33 արծաթե և 24 բրոնզե մեդալներով։ Երրորդ տեղում Ճապոնիայի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 21 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալ։ Լավագույն քառյակը եզրափակում է Ավստրալիայի օլիմպիական հավաքականը՝ 17 ոսկե, 4 արծաթե, 17 բրոնզե մեդալներով։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Հիշեցնենք որ Հայաստանի հավաքականի ունի ևս առնվազն մեկ մեդալ, որի գույնը դեռ պարզ չէ, քանի որ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դեռ չի մենամարտել կիսաեզրափակչում: Մեդալի հույսեր կան նաև ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանից, որը դեռ չի սկսել իր ելույթները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում