Ճապոնացիները ստեղծել են դիմակ, որը, կորոնավիրուսի հետքեր պարունակելու դեպքում, փայլում է (լուսանկար)
 
            Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի ճապոնացի գիտնականների թիմն արդյունավետ լուծում է գտել կորոնավիրուսի ախտորոշման հարմար: Նրանք ստեղծել են դիմակ, որը փայլում է, երբ դրա վրա լինում են կորոնավիրուսի հետքեր:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, նման դիմակի կրումը շատ ավելի ծախսարդյունավետ միջոց է, քան COVID-19-ի անընդհատ թեստավորումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակը, կորոնավիրուսի հետքեր պարունակելու դեպքում, փայլում է ուլտրամանուշակագույն լույսի տակ գտնվելու ժամանակ: Դիմակի փայլը պայմանավորված է ջայլամի ձվերից ստացված հակամարմինների շնորհիվ:
Այս փայլուն դիմակները կառավարության կողմից հաստատվելուց հետո շրջանառության մեջ կդրվեն:


 
			
 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ