Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է

Ստավրոպոլի երկրամասի Կրասնոգվարդեյսկի շրջանում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ВКС) Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռ ։ Դեպքի մանրամասները հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վերադառնալով  օդանավակայան։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Օդաչուները նետվել են. անձնակազմի երեք անդամները տարհանվել են որոնողափրկարարական ջոկատի կողմից։ Ներկա պահին մեկ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռմբակոծիչի վրա զինամթերք չի եղել։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, գետնին ավերածություններ չկան:

Շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը կադրեր է հրապարակել ինքնաթիռի կործանման վայրից։ Դրանցում երևում է, որ կործանիչի  բեկորներն ընկած են դաշտում։ Օդանավի դետալների վրա երևում է հնգաթև կարմիր աստղը: Ստավրոպոլի շրջանի ղեկավարը հավելել է, որ ողջ մնացած օդաչուներին տեղափոխում են հիվանդանոց, բոլոր արտակարգ ծառայությունները մեկնել են դեպքի վայր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում