Կանադան հավանություն է տվել Johnson & Johnson-ի պատվաստանյութին

Կանադան հավանություն է տվել Johnson & Johnson-ի պատվաստանյութին

Կանադայի կարգավորիչ մարմինը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 4-րդ պատվաստանյութին։ Janssen –ը մշակվել է Johnson & Johnson ընկերության կողմից։ Մյուս պատվաստանյութերի համեմատությամբ՝ այն պահանջում է միայն մեկ ներարկում։

Դրա արդյունավետությունը կազմում է 66 տոկոս, մինչդեռ Pfizer –ի և Moderna-ի պատվաստանյութերի տվյալ ցուցանիշը կազմում է մոտ 95 տոկոս։ Այն կօգտագործվի 18-ից բարձր տարիքի անձանց պատվաստման համար։

Կանադան արդեն պատվիրել է այդ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում