Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 10 մարդ է անհետացել

Առնվազն տասը մարդ անհետ կորել է, ավելի քան 41 հազար բնակիչ տարհանվել է Մալայզիայի արեւմուտքում սաստիկ ջրհեղեղների հետեւանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է BERNAMA գործակալությունը ։
Փահանգի պետական հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով՝ վեցամյա աղջիկ է կորել։ Մինչ օրս ջրհեղեղները հասել են ութ նահանգների, ինչպես նաև մայրաքաղաքի շրջանի։ Ամենալուրջ իրավիճակը շարունակում է մնալ ամենախիտ բնակեցված Սելանգոր նահանգում։
Ինչպես նշում են օդերևութաբանները, Մալայզիայի մի շարք շրջաններում նկատվում են վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղ տեղումները, որոնք ավերիչ ջրհեղեղների պատճառ են դարձել։
Վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը կարգադրել է զինված ուժերի և ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացվել է ավելի քան 66000 փրկարար, զինվորական և ոստիկան։
Կարծիքներ