Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Մերձավոր Արևելք։

Սա կլինի նրա յոթերորդ դիվանագիտական առաքելությունը տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ակտիվ ռազմական արշավի մեկնարկից ի վեր:

Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ թեև պետդեպարտամենտը չունի պաշտոնական հրապարակում այցի վերաբերյալ, սակայն Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը խոսել է նման այցի պլանների մասին։

Ըստ պաշտոնյայի՝ Բլինքենը Իսրայել կայցելի երեքշաբթի, իսկ թե որ քաղաքում է կանգ առնելու ԱՄՆ պետքարտուղարը, չի նշվում։

Բլինքենը երկուշաբթի կայցելի Սաուդյան Արաբիա՝ Մերձավոր Արևելք առաքելության ընթացքում, հայտնել է Պետդեպարտամենտը։ Ուղևորությունը տեղի է ունենում Չինաստան կատարած այցից հետո Վաշինգտոն վերադառնալուց ընդամենը երկու օր անց:

Բլինքենը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումի համաժողովին և կհանդիպի արաբական երկրների արտգործնախարարների հետ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում