Որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները. Արուսյակ Ջուլհակյան

Որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները. Արուսյակ Ջուլհակյան

Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարները «ուտելու» համար: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի Ֆեյսբուքի էջում:

 

««Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:)

 

Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջիվերջո, ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում