Մխիթարյանն ու Մոուրինյոն հումորով են հիշել նախկին կոնֆլիկտը

Մխիթարյանն ու Մոուրինյոն հումորով են հիշել նախկին կոնֆլիկտը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել է իտալական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստնն ու պորտուգալացի մարզիչը զրուցել են և հումորով են հիշել նախկին կոնֆլիկտները:

Նրանց միջև վիճաբանությունը տեղի էր ունեցել, երբ երկուսն էլ ներկայացնում էին «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդ պատճառով Մխիթարյանը որոշել էր հեռանալ մանչեսթերյան ակումբից և տեղափոխվել «Արսենալ»:

Հունիսի սկզբին 32-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ: Նշվում է, որ հենց Մոուրինյոն է նրան խնդրել մնալ թիմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում