ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել են կիբեռանվտանգության գծով համատեղ նպատակային խումբ ստեղծելու մասին

ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել են կիբեռանվտանգության գծով համատեղ նպատակային խումբ ստեղծելու մասին

ԱՄՆ-ը եւ Իսրայելը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել կիբեռանվտանգության դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Ֆինանսական գերատեսչության համաձայն, համաձայնությունը ձեռք Է բերվել Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանի եւ Իսրայելի ազգային կիբեռվարչության գլխավոր տնօրեն Իգալ Ունայի հետ ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հանդիպման ընթացքում:

Նշվում Է, որ երկու երկրների համագործակցությունն ուղղվելու Է «չափազանց կարեւոր ֆինանսական ենթակառուցվածքի եւ նոր տեխնոլոգիաների պաշտպանությանը», ինչպես նաեւ «այն սպառնալիքին հակազդմանը, որը շորթիչները ներկայացնում են երկրների եւ համաշխարհային տնտեսության համար»:

«Միջազգային համագործակցության եւ տեխնոլոգիական ինովացիաների հնարավորությունների օգտագործումը մեզ թույլ կտա օժանդակել տնտեսական մրցունակությանը, բարգավաճմանը եւ պայքարել գլոբալ սպառնալիքների դեմ»,-ասվում Է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հայտարարության մեջ:

Ավելի վաղ, նոյեմբերի 14-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ընդունել Է հաքերների կողմից իր Էլեկտրոնային փոստը կոտրելու փաստը: Թեեւ տուժած համակարգերն անջատված են եղել, ՀԴԲ-ում ճշտել են, որ խնդիրը դեռ չի լուծվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում