Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը

Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը։

Ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են:

Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին:

Տաթև-Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում