Արարատի մարզի երկու բնակիչ Բերքաձորում ՍՊ ընկերության աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել են 49.200.000 ՀՀ դրամ

Արարատի մարզի երկու բնակիչ Բերքաձորում ՍՊ ընկերության աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել են 49.200.000 ՀՀ դրամ

2021թ. սեպտեմբերի 30-ի՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 01-ի՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը/անձինք, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է/են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ՍՊ ընկերության աշխատակցի աշխատասենյակ, որտեղ առկա չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է/են 49.200.000 ՀՀ դրամ գումար՝ ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության կողմից քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և այլ դատավարական գործողութունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցավոր արարքը կատարել են ՀՀ Արարատի մարզի 1963թ. և 1987թ. ծնված բնակիչները:

Վերջիններս ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում