1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը:

Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության կերտման օր:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը:

1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում