Այսուհետև փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է արագացնել մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները։
«Փոսալցման աշխատանքների տեմպը ոնց որ սկսել է ընկնել։ Փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ՝ մի քիչ, կամաց-կամաց հարմարվեցինք նորմալ ռեժիմի։ Այդպես չի լինի»,- ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է, որ ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա Նոր տարի, չկա Զատիկ, չկա հանգստյան օր։
«Ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, որոնք այս պրոցեսում գալիս հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն։ Փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից են Երևանում: Այսուհետև փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր»,- ասել է նա և հույս հայտնել, որ բոլոր վարչական շրջաններում արդեն այդ աշխատանքները մեծ ծավալներով կընթանան։


Կարծիքներ