Կեղծ սոցհարցումներով փորձ է արվում մոլորեցնել քաղաքացիներին

Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը գրում է
Նախընտրական շրջանում քաղաքական ուժերը սկսել են օգտագործել ամենատարածված մանիպուլյացիոն գործիքը՝ կեղծ սոցիոլոգիական հարցումները, որոնք այժմ սնկի պես տարածվում են մեդիադաշտում։
Դրանցից ամենաշատ տարածվողը հայկական ինքնակոչ MPG Gallup կազմակերպության հարցումներն են, որը ոչ մի կապ չունի միջազգային ճանաչված Gallup կազմակերպության հետ, բացի գողացված անունը։ Օրեր առաջ գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից այս կազմակերպությանը պատվիրված հարցման իրական արդյունքներով Հայաստան դաշինքը նշանակալի զիջում էր ՔՊ կուսկցությանը, ինչը խիստ անհանգստացրել և վրդովեցրել էր Քոչարյանին և թիմակիցներին։
Եվ ահա այսօր հայաստանյան Gallup-ը նոր թվեր է տարածել, ըստ որոնց իբրև Քոչարյանի ղեկավարած դաշինքը հարցման արդյունքներով արդեն առաջ է անցել ՔՊ կուսակցությունից։ Այստեղ զավեշտալին այն է, որ ընդամենը 2 ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը նույն Gallup-ի տվյալներով կազմում էր 5.9%: Ստացվում է երկու ամսում Քոչարյանի վարկանիշը 4 անգամ վերև է բարձրացել՝ մինչև 24.1%-ի։ Կիսադատարկ դահլիճներում Ռոբերտ Քոչարյանի անցկացվող հանդիպումները դրա մասին բացարձակ չեն վկայում։
Նման հորինված սոցհարցումներով պարզապես փորձ է արվում քաղաքացիների մոտ կեղծ տրամադրություններ ձևավորել և հետընտրական զարգացումների համար հիմքեր ստեղծել։
Նման կեղծ հարցումները բազմաթիվ են, որոնց առաջիկայում կանդրադառնանք։
Կարծիքներ