Ձեր ընտրությամբ մի քանի կարևոր արձանագրում արեցիք. Խուդաթյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

Ձեր ընտրությամբ մի քանի կարևոր արձանագրում արեցիք. Խուդաթյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:

Վերջինս հրապարակել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ արված գրառումը, որում նշվում է.

«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի՛ ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և շնորհավորում եմ բոլորիդ նախևառաջ ժողովրդավարական ընտրությունների առիթով։ 

«Ձեր ընտրությամբ մի քանի կարևոր արձանագրում արեցիք․

1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին՝ հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ 

2․ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։ 

3․ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբություն սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։

4․ Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը ձեր համայնքում և ներողամիտ գտնվեցիք թույլ տված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և վաղարշապատցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։ 

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում