Խոշոր ավտովթար Երևանում․ ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենան մխրճվել է մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի մեջ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Բաղդասարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող, Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Դանիելյանին վարած տրակտորին։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Կարծիքներ