7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին

7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Վթարի հետևանքով կան 1 զոհ և 12 տուժած։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վթարին հետևած մեկնաբանություններին։

« Ողորմելի, մեծաբերան մահավաճառ ստահակներ, 7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվող վարչապետին կամ նրա ավտոբուսին։

Կամ էս նկարը տեսնողը ի՞նչ աստիճանի հոգին սատանային պիտի ծախած լինի, որ պնդի, թե ավտոբուսն է հանդիպակաց դուրս եկել, երբ նկարում Նիսանը հանդիպակացում է, ավտոբուսը՝ իր գծով ճամփեզրին։

Լավ դուք մարդկանց կյանքն ու մահը մանրադրամ սարքելուց բացի ուրիշ բանի ունակ չե՞ք։

Տեղի ունեցածը ողբերգություն է ու ես ցավակցում եմ մահացածի հարազատներին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում