Անահիտ Ավանեսյանը շեշտում է՝ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են համավարակի դեմ պայքարելու համար

Հայաստանում արդեն իսկ 80 հազար մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, և ոչ մի կողմնակի ազդեցություն, անցանկալի հետևանք չի գրանցվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են՝ համավարակի դեմ պայքարելու համար: Պատվաստումների տեմպերը գոհացուցիչ չեն, բայց օրեցօր աճում են: Նախընտրական շրջանում դրանք նվազել էին, բայց հիմա կարծես աճում են: Վերջերս նույնիսկ մեկ օրվա ընթացքում 3000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատվաստումների արդյունավետությունը կախված է դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու հետ, այդ իսկ պատճառով, շատ կարևոր է, որ հնարավորինս կարճ ժամկետներում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ