Սամվել Գևորգյանն առաջին մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Սամվել Գևորգյանն առաջին մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը նվաճել է բրոնզ և առաջին մեդալը բերել ՀՀ հավաքականին:

Սամվելը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 եզրափակչում 11-7 հաշվով՝ ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին:

Կիսաեզրափակչում Սամվելը պարտվել էր ամերիկացի Մարկուս Գլեն Բլեյզին, իսկ արդեն երրորդ տեղի համար համառ պայքարում հաղթել իրանցի Ամիրեզզա Ալի Թեյմորիզոդին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում