Շրջադարձը դեպի Ասիա անխուսափելի է․ Բելառուսի վարչապետ

Բելառուսը կշարունակի Եվրամիության տարածք մատակարարել ապրանքներ, որոնք չեն ենթարկվել պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոման Գոլովչենկոն:
«Մենք ամբողջությամբ դուրս չենք գա եվրոպական շուկայից և կշարունակենք այնտեղ մատակարարել ապրանքներ, որոնք մեզ չեն արգելել: Ես հիմա ոչ մի համամասնության վրա չէի կենտրոնանա: Այո, իրոք, երբ մենք ականատես չէինք այդպիսի ագրեսիվ պահվածքի Եվրամիության կողմից, մենք խնդիր ունեինք պահպանել նրանց մասնաբաժինը մոտ 30% և հաջողությամբ գնում էինք դրան: Բայց հիմա պայմանները փոխվել են, ռազմավարությունը համապատասխանաբար փոխվել է: Այն արդեն փոխվում է, և շրջադարձը դեպի Ասիա, ինչպես մենք անվանում ենք, մեզ համար անխուսափելի է», – հավելել է վարչապետը:
Նա նշել են, որ ակտիվորեն փնտրում են փոխարինման տարբերակներ ՝ առանց որոշակի ցուցանիշ նշելու:
Կարծիքներ