Արգենտինայի նախագահը ընդդիմությանը կոչ է արել երկխոսության գնալ իր կուսակցության համար անհաջող ընտրություններից հետո

Արգենտինայի նախագահը ընդդիմությանը կոչ է արել երկխոսության գնալ իր կուսակցության համար անհաջող ընտրություններից հետո

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կոչ է արել ընդդիմությանը երկխոսել և ընդունել իր կառավարության սխալները այն բանից հետո, երբ կառավարամետ դաշինքի գլխավոր ճակատը կարողացավ առավելագույն աջակցություն ստանալ խորհրդարանական ընտրություններում 23 նահանգներից միայն ութում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Հնարավորինս շուտ կդիմեմ ժողովրդի և քաղաքական կուսակցությունների կամքը ներկայացնող գործիչներին՝ համաձայնության գալու օրակարգի շուրջ, որը կլինի հնարավորինս միասնական: Հայրենասեր ընդդիմությունը պատասխանատու ընդդիմություն է, որը բաց է երկխոսության համար: Մեր երկրին այժմ անհրաժեշտ է այս հայրենասիրությունը»,- ասել է նա տեսաուղերձում։

«Մենք սխալներ թույլ տվեցինք, ես սխալներ թույլ տվեցի, ես պետք է նրանցից դաս քաղեմ»,- ասել է Ֆերնանդեսը։

 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում