ԱԺ-ի և իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը;
Գրառման մեջ նաև ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք մեր ավագ ընկեր, գաղափարակից և գործընկեր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին։
Ազգային ժողովի և իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։
Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին»:
Կարծիքներ