Թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել

Թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել

Թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել: 

Այս մասին հայտնում է թուրքական  haberturk.com-ը: 

Դեկտեմբերի 13-ի դրությամբ թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 14, 75-ի: 

Սրան զուգահեռ Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել է լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն չորորդ արտարժույթային միջամտությունը կատարելու վերաբերյալ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ 

Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոսի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել: 

Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը: 

Թուրքիայի կենտրոնական բանկը  վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով կնվազեցնի դեկտեմբերի 16-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում