Սևանա լճի մակարդակը հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում

Սևանա լճի մակարդակը հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում

Սևանա լճի մակարդակը 2021թ. հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում:

Այս մասին այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ առաջիկայում սպասվում է մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021թ. հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:

«2020թ. 22,8 մլն խ/մ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում