Հակառակորդը մենահատ կրակոց է արձակել հայ դիրքապահի ուղղությամբ. ֆոտո

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով: Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՊՆ-ն նաև հրապարակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն ու մեկ անգամ ևս ընդգծել, որ առաջնագծում զրահաբաճկոնի և սաղավարտի կրումը պարտադիր է. այն փրկում է կյանքեր:
Կարծիքներ