Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որի հեղինակը պնդում է, որ այրվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ ասված է․

««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում