«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Հուլիսի 1-ին՝ ժամը 12։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գ․ Հ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է եղել վառելիքաքսուկային նյութի արտահոսք:
Փրկարարներն ուղղել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Կարծիքներ