Կանադայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը կրկնապատկվել է

Կանադական Վանկուվեր կղզում գտնվող Comox ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այդ մասին հաղորդում է CTV News-ը։
Զորանոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։
«Վիրավորվել է 16 զինվոր և վեց քաղաքացի»,- հայտնել են Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունից։
Բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից ուրբաթ, բացառությամբ մեկ զինվորի՝ ըստ գնդապետ, 9 րդ -Wing Comox թևի հրամանատար Բրին Էլիոթի:
Թեև շենքում վերանորոգումներ էին ընթանում, սակայն այն օգտագործվում էր որպես բնակելի տարածք։ Շենքում ապրել է 59 մարդ, բայց պայթյունի պահին ոչ բոլորն են եղել փակ տարածքում։
Էլիոթն ասել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է ժամանել քաղաքի որոնողափրկարարական խումբը և «սանրել» շենքը՝ օգտագործելով ինֆրակարմիր տեխնոլոգիա։
«Նրանք ամբողջ գիշեր որոնեցին՝ օգտագործելով ակուստիկ և ինֆրակարմիր տեխնոլոգիաներ՝ տեսնելու, թե արդյոք այնտեղ որևէ մեկը կա, թե ոչ»,- ասել է Էլիոթը:
Ռազմական բազայի պատասխանատուները պնդում են, որ պայթյունը չի վնասել ոչ մի ինքնաթիռ և չի ազդել օդային թռիչքների վրա։ Միջադեպը հետաքննում են դաշնային և նահանգային պաշտոնյաները, ինչպես նաև զինվորականները:
Հիշեցնենք՝ Comox ռազմաբազայում պայթյունի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 19-ին։ Սկզբում հաղորդվում էր 10 զոհի մասին։
Կարծիքներ