Ալեն Սիմոնյանին վիրահատում են

Ալեն Սիմոնյանին վիրահատում են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատում են։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ենթարկվում է կրկնակի վիրահատության՝ կապված որոշ ժամանակ առաջ առաջացած ձեռքի խնդրի հետ:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել էր արմունկը։ 

Միջադեպից հետո նրան վիրահատել էին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում