Քարոզարշավի վարչական շրջանը՝ Նորք-Մարաշ. Ավինյանը հրապարակել է այսօրվա ժամանակացույցը

Քարոզարշավի վարչական շրջանը՝ Նորք-Մարաշ. Ավինյանը հրապարակել է այսօրվա ժամանակացույցը

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»ի իր էջում հրապարակել է քարոզարշավային հերթական օրվա ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ քաղքական թիմն այսօր հանդիպումներ կունենա Նորք-Մարաշ վարչական շրջանում:

«Սիրելի՛ նորքմարաշցիներ, սիրով կսպասենք բոլորիդ 18:30-ին, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Ինչպես նաև հանրահավաքին՝ 19:00, Օհան Դուրյան 29, Ռ. Անդրեասյանի անվ. երաժշտական դպրոցի դիմաց»,-նշել է Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում