ԱՀԿ-ում հնարավոր են համարել կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն տարբերակների հայտնվելը

ԱՀԿ-ում հնարավոր են համարել կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն տարբերակների հայտնվելը

Համավարակի զարգացումը խոսում Է այն մասին, որ կարող են հայտնվել COVID-19-ի նոր տարբերակներ, որոնք ռեզիստենտային են գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ հունիսի 4-ին հանդես գալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում:

«Արդյունավետ պատվաստանյութերի մշակումը մեզ համար լույս Է թունելի վերջում:

Բայց անհավասարության աճը վնաս Է հասցրել այդ ձեռքբերմանը: 1,8 միլիարդ չափաբաժնից միայն աննշան մասն Է հայտնվել աղքատ երկրներում… COVID-19-ից մահացությունն ամբողջ աշխարհում մնում Է բարձր մակարդակի վրա: Եվ որքան արագ Է նա տարածվում, այնքան ավելի մեծ Է հնարավորությունը, որ կհայտնվեն նոր տարբերակներ, որոնք պատվաստանյութերը պակաս արդյունավետ կդարձնեն եւ մեզ ետ կշպրտեն»,-ասել Է նա «Պայքար վարակների դեմ. ապագայի ռիսկեր» փորձագիտական նստաշրջանի ընթացքում:

2021 թվականի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում Է հունիսի 2-5-ը՝ անմիջակա ձեւաչափով: «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությունը հանդես Է գալիս որպես ՊՄՏՀ-ի գործընկեր, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում