Ողբերգական դեպք Կոտայքում. Աբովյանում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Ողբերգական դեպք Կոտայքում. Աբովյանում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ  45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և մահացել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում