Կիպրոսի իշխող կուսակցությունն իր նախագահի թեկնածուի ընտրությունները կանցկացնի 2022 թվականի մարտին

Կիպրոսի իշխող աջ կենտրոնամետ «Դեմոկրատական հավաք» կուսակցությունը (DISI)՝ նախագահ Նիկոս Անաստասիադիսի աջակցությամբ, չորեքշաբթի որոշում է կայացրել ներքին կուսակցական ընտրություններ անցկացնել 2022 թվականի մարտի 12-ին պետության ղեկավարի իր թեկնածուի համար, որը կմասնակցի ազգային նախագահական ընտրություններին։ Ընտրությունները 2023 թվականի սկզբին են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության կայքին:
Այս որոշման համաձայն՝ մինչև հունվարի 10-ը կարող են ներկայացվել առաջատար քաղաքական ուժից թեկնածու՝ ներկուսակցական պայքարին մասնակցելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ հաղթողը կորոշվի փակ գաղտնի քվեարկությամբ։
Կարծիքներ