Հազարավոր բնակիչների հոսանքը վերականգնելն այլ ելք չէր թողնում, քան «Տաշիր»- ի մաս կազմող ընկերությունից 2-3 անգամ թանկ գնով ձեռք բերել բջիջները

Հազարավոր բնակիչների հոսանքը վերականգնելն այլ ելք չէր թողնում, քան «Տաշիր»- ի մաս կազմող ընկերությունից 2-3 անգամ թանկ գնով ձեռք բերել բջիջները

Ընդդիմադիր մի շարք լրատվականներ  հրապարակումներ են արել առ այն, որ եթե  «Տաշիր» ընկերությունների խմբի արտադրությունը չլիներ՝ Էրեբունին շաբաթներով առանց հոսանքի էր մնալու։

 

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանը գովք անող հոդվածներում մասնավորապես նշվում է, որ «Կասկադ Էներգո» ընկերության կողմից արտադրված 23 բջիջների արագ տեղադրումից հետո է հնարավոր եղել ապահովել շուրջ 30 000 բնակչի անխափան էլեկտրամատակարարումը։

 

Չէինք անդրաառնա այս հրապարակումներին, որի համար հավանաբար մեծ գումարներ են վճարվել, բայց ստիպված ենք արձանագրել մի կարևոր իրողություն։ Այն, որ տաս տարի շարունակ «Տաշիր» ընկերությունը ստեղծել է  այնպիսի մոնոպոլիա, որ ավելի էժան շուկայում ՀԷՑ-ը ստիպված է եղել մի քանի անգամ թանկ գնով բջիջները  ձեռք բերել «Տաշիր»  ընկերությունների մաս կազմող «Կասկադ Էներգո» ընկերությունից, ամենևին էլ չի նշանակում, որ վթարը վերացվել է այդ ընկերության շնորհիվ։

 

Այդ մոնոպոլիայի  հետևանքով ստեղծված իրավիճակի գերին է ՀԷՑ-ն իր  շուրջ 900․000 բաժանորդներով։ Այժմ  պետության, ՀԾԿՀ-ի և ժամանակավոր կառավարչի ջանքերն ուղղված են նրան, որ այդ մենաշնորհը կոտրվի։ Ֆորս-մաժորի ժամանակ հազարավոր բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնելու անհրաժեշտությունն  այլ ելք չէր թողնում, քան  մոնոպոլիստ ընկերությունից երկու-երեք անգամ թանկ գնով ձեռք բերել այդ բջիջներն ու տեղադրել «Վարդաշեն»   ենթակայանում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում